Գիտնականները հայտնել են սարսափելի երազների օգտակարության մասին


18:00 , 26 նոյեմբեր, 2019

Ժնևի համալսարանի գիտնականները, Միացյալ Նահանգների գործընկերների հետ միասին, պարզել են, որ վատ երազները մարդուն օգնում են «մարզել» նյարդային համակարգը, ինչի արդյունքում այն ավելի պատրաստ է լինում իրական կյանքում հնարավոր սթրեսային իրավիճակներին արձագանքին: Հրապարակումը տեղադրված է Human Brain Mapping ամսագրում:

Մասնագետները համոզված են, որ երազները կարելի է օգտագործել որպես թերապևտիկ մեթոդ՝ հիվանդներին անհանգստության և տագնապի զգացումից ազատելու համար:

Փորձին մասնակցել է 18 մարդ: Էլեկտրաէմցեֆալոգրամայի օգնությամբ մասնագետները գրանցել են քնի ընթացքում ուղեղի տարբեր մասերի ակտիվությունը:

Արդյունքում պարզվել է, որ քնի ժամանակ վախի զգացողության համար պատասխանատու են գլխուղեղի կեղևի առաջնային գոտին և Ռեյլի կղզյակը, որն ազդում է նաև զգացմունքների գնահատման վրա արթնանալիս և պարբերաբար ակտիվանում է վախի զգացումի դեպքում: Գլխուղեղի կեղևի առաջնային գոտին օգնում է օրգանիզմը նախապատրաստել սպառնալիքին արձագանքելու համար:

Երկրորդ փորձի ժամանակ, որին մասնակցել է 89 մարդ, գիտնականները պարզել են, որ որքան ուժեղ է վախի զգացումը քնի ժամանակ, այնքան քիչ են ակտիվանում գլխուղեղի կեղևի առաջնային գոտին և Ռեյլի կղզյակը:

Այսպիսով՝ կապ է նկատվել երազի և արթմնի վիճակի զգացմունքների միջև: