Բացահայտվել են վաղաժամ մահվան կանխարգելման միջոցները


17:15 , 26 նոյեմբեր, 2019

Հարավային Կորեաում Սեուլի ազգային համալսարանի գիտնականները պարզել են, որ մետաբոլիկ համախտանիշը, որի դեպքում հիվանդի մոտ նկատվում է արյան բարձր ճնշում, արյան մեջ շաքարի և խոլեստերինի մակարդակի բարձրացում, որովայնի խոռոչում ճարպերի կուտակում, նպաստում է կյանքի համար վտանգավոր սրտանոթային հիվանդությունների զարգացմանը: Համախտանիշը բուժելու դեպքում վտանգը նվազում է, հաղորդվում է EurekAlert կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ:

Հետազոտողները վերլուծել են 2009-2014 թթ. ժամանակահատվածում 9.553 միլիոն մարդկանց եռակի փորձաքննության արդյունքում ձեռք բերված տվյալները: Մասնակիցները բաժանվել են չորս խմբի՝ կախված մետաբոլիկ համախտանիշի ծանրությունից. նրանք, ովքեր երկար ժամանակ են տառապել ախտանիշներից, նրանք, որոնց մոտ վերջերս է զարգացրել համախտանիշը, նրանք, ովքեր բուժվել են, և նրանք, ովքեր երբեք չեն տառապել այդ համախտանիշով:

Պարզվել է, որ սրտանոթային հիվանդությունների ամենամեծ վտանգը դիտվել է մետաբոլիկ համախտանիշ ունեցողների խմբում, իսկ ամենացածրը եղել է այն մարդկանց մոտ, որոնք երբեք չեն տառապել դրանով:

Մետաբոլիկ համախտանիշը հիվանդություն է, որը բնութագրվում է ճարպի զանգվածի աճով, ինսուլինի նկատմամբ հյուսվածքների զգայունության նվազմամբ, արյան բարձր ճնշմամբ և ածխաջրերի և լիպիդային նյութափոխանակության խախտմամբ: