Լիբանանում իրավիճակը զարգանում է հնարավոր վատթարագույն սցենարով


15:12 , 26 նոյեմբեր, 2019

Լիբանանում իրավիճակը զարգանում է հնարավոր վատթարագույն սցենարով: Վերջին մի քանի օրերի ընթացքում ուղղակի բախումներ են գրանցվել ժողովրդական շարժման քաղաքացիական և քաղաքական կողմնորոշում ունեցող մասնակիցների միջև: Իսկ վերջինները ներկայացնում են Հասան Նասրալլահի գլխավորած շիայական «Հիզբալլահ» կազմակերպությունը և խորհրդարանի ղեկավար Նաբիհ Բերիի գլխավորած «Ամալ» շարժումը. երկու կառույցներն էլ կրում են Իրանի լրջագույն ազդեցությունը:

Գործընթացների նման միտումը բավական վտանգավոր է Իրանի ազդեցությունը կանխելու նպատակով այլ արտաքին դերակատարների միջամտության տեսանկյունից, ինչն իր հերթին կրում է հետագա զարգացումներն անգամ ներքին զինված հակամարտության տանելու սպառնալիք: