Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործերն անջատվեցին


15:42 , 26 նոյեմբեր, 2019

Hraparak.am-ը գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում  շարունակվում է Մանվել Գրիգորյանի և կնոջ  գործով հերթական դատական նիստը։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործերի անջատման մասին։

Դեռ նախորդ նիստին Մնացականյանը նշել էր, որ եթե Գրիգորյանի առողջական վիճակը հաջորդ նիստին նորից վատանա և Գրիգորյանը նորից դուրս բերվի դատական նիստերի դահլիճից, հնարավոր է գործերի անջատում։

Նազիկ Ամիրյանի գործով դատական հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին, իսկ Մանվել Գրիգորյանինի մասով դատական նիստը նախատեսված է դեկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին։