14:57 , 6 հուլիս, 2013

Այսօր համացանցում Օլգա Այվազյանի` հարսանյաց զգեստով մի քանի լուսանկար հայտնվեց, որոնք իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Հրաչ Բերբերյանը, ով էլ այդ լուսանկարներում Օլգայի փեսացուն էր:
Շատերը մտածեցին` սա նոր տեսահոլովակի նկարահանումներից կադրեր են, իսկ ոմանք էլ կարծեցին, թե երգչուհին ամուսնացել է: Լուրը ճշտելու համար ArmStar.am-ը խոսեց երգչուհու հետ,
ով մեզ հետ զրույցում հաստատեց իր ամուսնության լուրն, բայց մանրամասների մասին որոշեց չխոսել.<<Այո ամուսնացել եմ, իսկ դրա մասին երկու օրից կխոսեմ>>,-նշեց Օլգան: