«Զվարթնոց» օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից հայտնաբերվել է խոշոր գումարով պայուսակ (Photo)


12:28 , 26 նոյեմբեր, 2019

«Զվարթնոց» օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից հայտնաբերվել է գումարով պայուսակ

Նոյեմբերի 25-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից մեկնման սրահում հայտնաբերվել է պայուսակ, որտեղ եղել է 11.445 ԱՄՆ դոլար, 44.400 ռուսական ռուբլի, 284.000 ՀՀ դրամ, 780 եվրո և անձնական այլ իրեր:

Հայտնաբերված պայուսակը փոխանցվել է օդանավակայանի Կորած և գտնված իրերի բաժին:

Հարգելի՛ ուղևորներ, եղե՛ք ուշադիր ձեր անձնական իրերի նկատմամբ: