14:45 , 6 հուլիս, 2013
Times.am-ը գրում է.
Իսպանիայի հավաքականի, Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը և իր զուգընկերուհի Tele 5 հեռուստաընկերության սպորտային լրագրող Սառա Կարբոներոն, սպասում են իրենց առաջնեկի ծննդին:
Այս մասին իսպանական մամուլը գրում էր վաղուց, սակայն զույգը չէր շտապում հաստատել տեղեկատվությունը: Եվ ահա As-ը հաղորդում է, որ Կասիլյասն այս թեմայով իրեն ուղղված հարցին դրական պատասխան է տվել նշելով, որ իրենք շատ երջանիկ են:
Հավելենք երեխան ծնվելու է դեկտեմբերին: