Զինվոր է ինքնասպան եղել. որտեղ և ինչպես է դեպքը տեղի ունեցել


12:18 , 26 նոյեմբեր, 2019

ArmLur.am-ը քիչ առաջ տեղեկացավ, որ Նոյեմբերյանի N զորամասում դժբախտ դեպք է տեղի ունեցել:

Մասնավորապես՝ զորամասում ծառայող զինվորներից մեկն ինքնասպան է եղել՝ կախվելու միջոցով: ArmLur.am-ը կապ հաստատեց ՀՀ Պաշտպանության նախարարության հետ: Գերատեսչության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց մեր տեղեկությունը: Երբ հետաքրքրվեցինք՝ ով է ինքնասպան եղած զինվորը, ինչու է այդ քայլին դիմել, Հովհաննիսյանը չմանրամասնեց. «Առայժմ այսքանը կարող եմ ասել: Մանրամասները՝ լրացուցիչ կհայտնենք»: