14:40 , 6 հուլիս, 20131in.am-ը գրում է.
Ալեքսանդրա ու Ջորջ անունները առավել հավանական են Քեյթի ու Ուիլյամի առաջնեկի համար՝ համաձայն խաղադրույքների բրիտանական Ladbrokes գործակալության: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
Հավանականությունը, որ նրանց առաջնեկը կրելու է նման անուն, հավասար է` համապատասխանաբար 4/1 կամ 10/1-ի:
Մեկ այլ հնարավոր անուն են Վիկտորյան ու Շառլոտան՝ 6/1 և Էլիզաբեթն ու Դիանան` 8/1 հավանականությամբ, եթե աղջիկ ծնվի: Ջեյմս Ֆիլիպ ու Ալեքսանդր` 20/1 հավանականությամբ, եթե տղա լույս աշխարհ գա:
Առաջարկվում են նաև քիչ հավանական տարբերակներ, օրինակ այն, որ զույգը երեխային կանվանի Psy ՝ 5000/ 1 հավանականությամբ:
Ավելին` խաղադրույքներ են կատարվում երեխայի քաշի, մազերի գույնի, ծնվելու ժամանակի ու օրվա հետ կապված: