Հասարակության բացարձակ մեծամասնությունը ոչ մի դրական փոփոխություն չի զգում իր կյանքում


10:56 , 26 նոյեմբեր, 2019

Ի՞նչ ա լինելու վերջը․ սա այն հարցն է, որ վերջին ամիսներին օրական մի քսան հոգի տալիս են ինձ, ու ես պատասխան չունեմ...

Հարցնողներն ամենատարբեր զբաղմունքի ու չզբաղմունքի տեր մարդիկ են՝ գործարարներ, դատավորներ, գիտնականներ (կոֆե խմող), արհեստավորներ, երաժիշտներ, գործազուրկներ, վաճառականներ, արվեստագետներ, սպորտսմեններ և այդպես շարունակ, ընդ որում՝ էն մարդիկ, ովքեր ատամներով պահել են «հեղափոխությունը»...
Սա միայն մի բան է նշանակում. հասարակության բացարձակ մեծամասնությունը ոչ մի դրական փոփոխություն չի զգում իր կյանքում, մի բան էլ՝ ապագան առավել քան մշուշոտ է ու անկանխատեսելի...

Բա սրա համա՞ր ժողովուրդը ոտքի ելավ, սա՞ էր իշխանափոխության ամբողջ հմայքը, որ մի քանի ընտանիք ըմբոշխնի կյանքը, իսկ ժողովուրդը շարունակի խարխափել աղքատության ճիրաններում...