Նիդեռլանդները ցանկանում է արգելել կոֆեշոփերը զբոսաշրջիկների համար


23:41 , 25 նոյեմբեր, 2019

Օտարերկրացիներին պետք է արգելել հաճախել Ամստերդամի կոֆեշոփեր՝ հատուկ հաստատություններ, որտեղ զբաղվում են կանեփի և դրանից ստացված արտադրանքի առևտրով: Այսպիսի առաջարկով է հանդես եկել Նիդեռլանդների քաղաքական ուժերից մեկը:

Քաղաքական գործիչները համարում են, որ Ամստերդամը և ամբողջությամբ Նիդեռլանդները աշխարհում ձեռք են բերել այնպիսի երկրի համբավ, որտեղ հնարավոր է լավ «ձգվել»: Հեշտ հասանելի թմրանյութերը, «կարմիր լապտերների» թաղամասերը՝ մարմնավաճառ կանանցով, մեծահասակների համար այլ զվարճալիքները՝ այս ամենը հեշտ հասանելի է Ամստերդամում և երկրի մի քանի այլ տարածաշրջաններում, իսկ ամենագլխավորը՝ միանգամայն օրինական:

Ամստերդամը պետք է ձերբազատվի այդպիսի փառքից՝ հայտարարել են երիտասարդ քաղաքական գործիչները: Ամոթ է աջակցել ամբողջ երկրի մասին այն տպավորությանը, որ դա մի այնպիսի վայր է, որտեղ ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ կարելի է, ինչն օրենքով է արգելված այլ երկրներում՝ փոխանցել է «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի կայքը:

Նիդեռլանդների կառավարությունը որոշել է քննարկել առաջարկությունը: Ամեն դեպքում դրանից անմիջապես չեն հրաժարվել. այդ կապակցությամբ վերջնական որոշումը կընդունվի մինչև 2019-ի վերջը: