Շքեղ ապրանքանիշը քննադատել են Հոլոքոստը հիշեցնելու համար


23:21 , 25 նոյեմբեր, 2019

Loewe զգեստների շքեղ ապրանքանիշը քննադատել են Հոլոքոստը հիշեցնելու համար: Դժգոհություն են առաջացրել հավաքածուի մի քանի իրեր՝ նվիրված բրիտանացի նկարիչ-խեցեգործ Ուիլյամ դե Մորգանին:

Իրերը նման են եղել համակենտրոնացման ճամբարի բանտարկյալների համազգեստին՝ հաղորդում CNN-ը:

Ի պատասխան քննադատության՝ Loewe-ի ղեկավարությունը ներողություն է խնդրել Instagram-ի իր պաշտոնական էջում:

Գերմանական ընկերությունը հայտարարել է, որ ինքը մտադրություն չի ունեցել հիշեցնելու սարսափելի իրադարձությունների մասին:

Ապրանքանիշի կայքից հեռացվել են նաև քննադատության առարկա դարձած հագուստները: