Չինաստանի բնակչուհին հազի ժամանակ 10 կողոսկր է կոտրել


22:21 , 25 նոյեմբեր, 2019

Չինաստանի բնակչուհին հազի ժամանակ 10 կողոսկր է կոտրել, հաղորդում է Daily Mail-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Չժեցյան նահանգում։ 20-ամյա աղջիկը, որն ասթմայի պատճառով գիշերային հազի նոպաներով է տառապում, դիմել է բժիշկների՝ բողոքելով կրծքի աջ կողմում ոժգին ցավերից։

Ռենտգենից հետո պարզ է դարձել, որ չինուհին հազի պատճառով կոտրել է 10 կողոսկր։ Հետազտությունը ցույց է տվել, որ նրա ոսկրերի ամրությունը շատ թույլ է եղել՝ արյան մեջ կալցիումի և ֆոսֆորի կրիտիկական մակարդակի պատճառով, ինչպես նաև D վիտամինի պակասի հետևանքով։