Ճապոնիայում սովորել են մեկ կաթիլ արյամբ մինչեւ 99 տոկոս ճշգրտությամբ որոշել քաղցկեղի 13 տեսակներ


19:00 , 25 նոյեմբեր, 2019

Toshiba կորպորացիան մշակել Է քաղցկեղային հիվանդությունների ախտորոշման մեթոդ, որը թույլ Է տալիս արյան անալիզով որոշել այդ հիվանդության առկայությունը 99 տոկոս ճշգրտությամբ: Այդ մասին ասված Է ընկերության՝ նոյեմբերի 25-ին տարածված հայտարարության մեջ:

Ախտորոշման այդ եղանակի հիմքում ՌՆԹ-ի փոքր չկոդավորող մոլեկուլների տիպերի եւ պարունակության հայտնաբերումն Է, որոնք արյան մեջ քաղցկեղային բջիջներ են արտազատում: Անալիզ կատարելու համար պահանջվում Է ընդամենը մեկ կաթիլ արյուն եւ մոտավորապես երկու ժամ ժամանակ: Հատուկ դրա համար ընկերությունն ստեղծել Է դյուրակիր սարք՝ ներսարված ախշտորոշման չիպով:

Թեստը թույլ Է տալիս որոշել քաղցկեղի 13 տեսակների, այդ թվում՝ ստամոքսի, կրծքագեղձի, լյարդի, կերակրափողի, ենթաստամոքսային գեղձի, աղիների, միզապարկի եւ այլ քաղցկեղների առկայությունը: Այն գործում Է նույնիսկ հիվանդության ամենավաղ փուլերում, նշում են Toshiba-ում:

Ընկերությունը հուսով Է, որ անհրաժեշտ փորձարկումների ցիկլի ավարտից մի քանի տարի անց ախտորոշման նոր մեթոդը համատարած կկիրառվի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: