Հայտնի են վիտամին D-ի անբավարարության հինգ հիմնական ախտանիշները


17:00 , 25 նոյեմբեր, 2019

Այս վիտամինի անբավարարության դեպքում մեծանում է օստեոպորոզի, 2-րդ տիպի շաքարախտի, ինչպես նաև հիպերտոնիայի զարգացման վտանգը:

Բժիշկներն անվանել են ձմռան հիմնական խնդրի՝ վիտամին D-ի անբավարարության հիմնական ախտանիշները: Այս մասին հոդված է հրապարակել Focus ամսագիրը:

Վիտամինի անբավարարությունը կարող են մատնանշել ցավերը վերջույթներում և ոսկորներում, առավոտյան հոդերի քիչ շարժունությունը, ավելորդ քաշը, գլխի ուժեղ քրտնարտադրությունը, աղիների հետ կապված խնդիրները և ընկճախտը:

Բոստոնի համալսարանի բժշկական կենտրոնի բժշկության, ֆիզիոլոգիայի և կենսաֆիզիկայի պրոֆեսոր Մայքլ Ֆ. Հոլիքան ասել է, որ օրգանիզմն անհրաժեշտ քանակությամբ վիտամին D-ով ապահովելու համար մարդը պետք է արևի տակ լինի օրական 15-20 րոպե:

Ընդ որում, անբավարարություն կարող է առաջանալ նույնիսկ վիտամին D պարունակող սնունդ օգտագործելու դեպքում, քանի որ դրա ամենակարևոր աղբյուրը արևի լույսն է: