Բոլորին հայտնի 4 կնամոլներ, ովքեր բաց չեն թողել ոչ մի կիսաշրջազգեստ ու պատմության մեջ մնացել նաև իրենց սրտակերությամբ. ովքե՞ր են նրանց շարքերում


17:30 , 25 նոյեմբեր, 2019

Պատմությունը ոչ միայն չի մոռանում հանճարներին, այլ նաև չի մոռանում, թե նրանցից ովքեր են հատկապես առանձնացել իրենց սրտակերությամբ ու կնամոլությամբ։ Առաջարկում ենք ծանոթանալ ամենահայտնի 4 սրտակերներին, ովքեր հայտնի են դարձել աշխարհով մեկ ու մնացել պատմության էջերում։ 

1. Ֆիդել Կաստրո

Հայտնի հեղափոխականը մի առիթով խոստովանել էր, որ իր կյանքի ընթացքում եղել է 35.000 կնոջ հետ։ Ասում են, որ Կաստրոն պաշտում էր կանանց։ Նա նախընտրում օրը գոնե երկու կնոջ հետ սեռական կապ ունենալ։ Նրա մտերիմները նշում էին, որ Կաստրոն հաց ուտելու պես նաև սիրում էր նոր կանանց հետ սեռական հարաբերություններ հաստատելը։ Նա կարող էր նախաճաշին մի կնոջ հետ լինել, ընթրիքին՝ մեկ ուրիշի։ 

Հարցազրույցներից մեկի ժամանակ, երբ հայտնի քաղաքական գործչից հարցրել են, թե քանի երեխա ունի, նա պատասխանել է, որ չի կարող հաշվել, քանի որ մի ամբողջ ցեղի թիվ է կազմում իր երեխաների թիվը։ 

2. Ջակոմո Կազանովա

Այն, որ Կազանովայի կնամոլության մասին լեգենդները հասել են մինչև մեր օրեր, գիտեն բոլորը։ Հայտնի իտալացի ավանտյուրիստը, ով ապրում էր 19-րդ դարում, իր խարդախությունների պատճառով ձերբակալվեց 1755թ.-ին։ Սակայն մեկ տարի հետո նրան բաց թողեցին, քանզի հայտնի իտալացին կարողացել էր բոլորին գերել իր հմայքով։ Հենց այդ հմայքն էր, որ օգնում էր իտալացուն ամեն տեսակի փորձանքից հեշտությամբ դուրս գալ։ 

Սակայն իր կյանքի վերջին տարիներին Կազանովան կորցրեց իր հմայքն ու սկսեց ապրել հասարակ մահկանացուի կյանքով։ Հենց այդ ժամանակ էլ նա գրեց իր «Histoire de Ma Vie» գիրքը, որն ինքնակենսագրական էր և պատմում էր սրտակերի կյանքի ամենատարօրինակ պատմությունները։ Գրքից հետո էր, որ Կազանովա և սրտակեր բառերը դարձան հոմանիշ, երբ ամբողջ Իտալիան ու ամբողջ աշխարհն իմացան, թե որքան կին է փոխել հայտնի իտալացին։ 

3. Չինգիզ Խան 

Հայտնի նվաճողը ոչ միայն հայտնի է դարձել իր նվաճումներով, այլ նաև կնամոլությամբ։ 2003թ.-ին հետազոտողները հրապարակեցին անսպասելի տվյալներ, ըստ որոնց՝ նախկին Մոնղոլիայի տարածքում ապրող բնակիչների 8 տոկոսը հենց Չինգիզ Խանի սերունդն է։ Սա նշանակում է, որ հայտնի առաջնորդը իր ուժերը չէր խնայում նաև սերունդ թողնելու հարցում։ 

Պատմաբանները նշում են, որ Խանը սովոր էր նոր տարածքներ նվաճելուց հետո իրենով անել նաև այդ տարածքի տղամարդկանց կանանց ու նրանցով համալրել իր կնացանկը։ Արդյունքում Չինգիզ Խանը ևս համարվում է աշխարհին հայտնի ամենաշատ կին ունեցող տղամարդկանցից։ 

4. Լորդ Բայրոն 

Իր կարճատև կյանքի ընթացքում Բայրոնը կարողացավ կանանց հետ անկողին կիսելու ռեկորդներ սահմանել։ Ըստ շշուկների՝ նա մեկ տարվա ընթացքում հասցնում էր լինել շուրջ 250 կնոջ հետ։ Այդ կանայք իր շրջապատից էին ու կարող էին լինել ոչ միայն ազնվական դեմքեր, այլ նաև աղախիններ, աղախինների ընկերուհիներ ու անգամ հասարակ անբարոյականներ, որոնց վրա Բայրոնը փող ծախսել չէր ափսոսում։ 

Ըստ մեկ այլ բամբասանքի՝ Բայրոնը հասցրել էր անկողին կիսել անգամ իր խորթ քրոջ հետ, ու նրան համարում էին արյուն պղծող։ Նրա ու իր կնոջ հարաբերությունները ոչ մի կերպ չէին կարգավորվում հենց Բայրոնի անտանելի կնամոլության պատճառով։