15:00 , 6 հուլիս, 2013Tert.am-ը գրում է.
Սոցկայքերում «մնալն» այլևս նորաձև չէ, պարզել է New York Daily News պարբերականը։ 2013թ. սկզբին հայտնի Facebook սոցկայքում հաշվվել է 655 մլն օգտատեր, սոցկայքի հեղինակությունը շարունակում է աճել, սակայն ավելի ու ավելի շատ մարդիկ են նախընտրում լքել վիրտուալ աշխարհը, գրում է Russia Today-ը։
38-ամյա Մայքլ Ջավաքյանը, ում հետ զրուցել է պարբերականը, ջնջել է իր աքաունթը 4 ամիս առաջ և իրեն ավելի երջանիկ է զգում, քան երբևէ։ «Աշխարհը, կարծես, ավելի լուսավոր է դարձել։ Նույնիսկ օդն է ավելի լավը դարձել»,- ասել է Մայքլն իրական կյանք իր վերադարձի մասին։
Ամենաշատը Մայքլին բարկացնում էին անհամար լուսանկարները, որոնք իր ծանոթները տեղադրում էին կայքում առիթի դեպքում կամ առանց առիթի։ «Յուրաքանչյուրը կարևոր է համարում հայտնել, թե որտեղ է գտնվում և ինչ է անում։ Եվ բոլորը տեղադրում են իրենց փոքր երեխաների նկարները։ Դա ինձ հունից հանում էր»,- այսպես է բացատրել Ջավաքյանն իր «հեռանալու» պատճառը։
Սոցկայքի նախկին շատ օգտատերեր կարծում են, որ Facebook-ը լքելը նույնքան դժվար է, որքան ծխելը թողնելը։ 23-ամյա Էրիկա Ջորդանը փորձել է դա անել 2 անգամ։
Scooter ամսագրի գլխավոր խմբագիր Փիթեր Ֆելդը համաձայն չէ Էրիկայի հետ։ Թեև իր աշխատանքը պահանջում է ներկայություն սոցկայքում, սակայն նա առավելագույնս սահմանափակում է այն և շատ հազվադեպ է որևէ բան հրապարակում կայքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ