Բելգորոդում մարմնամարզուհին վայր է ընկել մեծ բարձրությունից կրկեսային ներկայացման ժամանակ (Video)


11:04 , 25 նոյեմբեր, 2019

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է կրկեսում ներկայացման ժամանակ մարմնամարզուհին վայր ընկնում: Այս մասին հայտնում է Life.ru-ն:

Մարմնամարզուհին պարանով թռիչքներ է կատարում, ապա, չկարողանալով պահել իրեն, բարձրությունից վայր է ընկնում:

Դեպքը տեղի է ունեցել կիրակի ՌԴ Բելգորոդ քաղաքում:

Հաղորդվում է, որ աղջկան անմիջապես հոսպիտալացրել են: Բժիշկների խոսքով՝ ընկնելու հետևանքով մարմնամարզուհին ոտքի կոտրվածք ունի: