Այսօր Արցախյան ազատամարտի հերոս, հրամանատար, ՀՀ և ԼՂՀ Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է


09:51 , 25 նոյեմբեր, 2019

Հիշենք մեր Հերոսներին, ովքեր իրենց կյանքով մեզ են նվիրել։

Այսօր Արցախյան ազատամարտի հերոս, հրամանատար, ՀՀ և ԼՂՀ Ազգային հերոս ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ծննդյան օրն է: Շնորհավոր ծնունդդ, անմա՛հ Հերոս, հավերժ փա՜ռք քեզ, լեգե՛նդ...

«Ես երդում տված եմ եւ կպատկանամ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է։ ... Իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ անգամ չեմ խնայե։ ... Ես երդում տված եմ... Արցախը իմ առաջին պայքարը չէ, եւ վստահ եմ, որ վերջինը չի ըլլա...»։
Մոնթե Մելքոնյան