18:16 , 24 նոյեմբեր, 2019Նոյեմբերի 24-ին, ժամը 14:02-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղի «Սուրբ Մինաս» կոչվող հատվածի մոտակա անտառում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 10 աշխատակից, գյուղի մոտ 10 բնակիչ և ազատ հերթափոխից 36 փրկարար ծառայող: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:44-ին, մարվել՝ 17:39-ին: