Աշխարհի ամենափոքր մեքենան


13:16 , 6 հուլիս, 2013

Hartak.am-ը գրում  է.

Peel P50-ը, որն աշխարհում ամենափոքր մեքենան է, թողարկվել է 1962 թվականին Անգլիայում: Մեքենայի երկարությունը կազմում է 134 սմ, իսկ լայնությունը` 99 սմ: Փոքրիկ մեքենան տեղավորում է միայն վարորդին և շարժվում 64 կմ/ժ արագությամբ:

Հատկանշական է, որ մեքենան  չունի ետին դուռ, ինչը, սակայն, խնդիր  չի հարուցում:

Peel P50 մակնիշի ամենափոքր մեքենան կշռում է 59 կգ, որի արդյունքում էլ շատ հեշտությամբ կարողանում է տեղաշարժել: Այն թողարկվել է ընդամենը երեք անգամ: Դրանից հետո 1965 թվականին այն օգտագործումից դուրս հանվեց, քանի որ պահանջարկ այդպես էլ չունեցավ: