Իդեալական սանրվածք և սադրիչ շապիկ. ի՞նչ է կրում Կայա Գերբերը ժամադրության գնալիս


17:34 , 24 նոյեմբեր, 2019

Կարծես թե սուպերմոդել Կայա Գերբերի և դերասան Փիթ Դեյվիդսոնի սիրավեպը շատ ավելի լուրջ է, քան մենք մտածում էինք. պապարացիները գնալով ավելի հաճախ են զույգին նկատում Նյու Յորքի լավագույն ռեստորաններում: Եվ յուրաքանչյուր անգամ Կայան հիացնում է իր անթերի լուքերով: Հերթական ռոմանտիկ հանդիպման համար մոդելն ընտրել էր վագրի նախշերով սադրիչ  շապիկ, 90-ականների ոճով ջինսե տաբատ և դասական վերարկու: Կերպարն ամբողջացրել են Prada պայուսակը և իդեալական սանրվածքը: