Սվիտեր + բլեյզեր. Քենդալ Ջեների տաք կերպարը Նյու Յորքում (Photo)


13:35 , 24 նոյեմբեր, 2019

Քենդալ Ջեներն աշունն անցկացնում է Նյու Յորքում՝ հարմարավետ և տաք լուքերով: Երեկ 24-ամյա աստղը դուրս է եկել իր բնակարանից հերթական ոճային լուքով:

Մոդելը պապարացիների առջև հայտնվել է կապույտ ջինսե տաբատով, Prada երկարաճիտ կոշիկներով և սև սվիտերով:

Սվիտերի հետ Քենդալը համադրել է ոճային բլեյզեր՝ կերպարն ամբողջացնելով արևապաշտպան ակնոցով և 2000-ականների ոճի Louis Vuitton պայուսակով: