Դարանակալած օձը եղջերուին կայծակնային արագությամբ ջրամբար է քարշ տվել


00:00 , 24 նոյեմբեր, 2019

Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում տեսագրվել է պիթոնի հարձակումը եղջերուի վրա։ Տեսագրությունը հրապարակել է Maharashtra Times-ը։

Պիթոնը հանկարծակի ջրամբարի տակ է քաշել երկու եղջերուներից մեկին, որոնք ծնկի են իջել ջուր խմելու համար։

Հավանական է՝ օձը սպասում էր հենց դրան, թե երբ կենդանին կմոտենա ջուր խմելու։