Սկանդալային տեսանյութի գործով ոստիկանության Ճամբարակի բաժնի պետի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են


16:42 , 23 նոյեմբեր, 2019

Ոստիկանությունը հայտնում է, որ ոստիկանության բաժնում խոշտանգման տեսանյութի գործով Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են: Ոստիկանության տարածած տեսանյութում նշված է.

«NewsMedia.am կայքում «Սկանդալային տեսանյութ. հայրենի ոստիկանները մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հրապարակված տեսանյութի շրջանակներում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության ընթացքում վարչություն է կանչվել ոստիկանության ծառայող։

Զուգահեռաբար տարվում են աշխատանքներ` տեսանյութում երևացող մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Ծառայողական քննության շրջանակներում ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են»։