Amazon-ը դատական հայց է ներկայացրել՝ Պենտագոնի և Microsoft-ի պայմանագրի հետ կապված


00:21 , 24 նոյեմբեր, 2019

ԱՄՆ դաշնային դատարան է ուղարկվել Microsoft-ի հետ պայմանագիր կնքելու մասին Պենտագոնի վճիռը վիճարկող Amazon ընկերության հայցը։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Փաստաթղթի բովանդակության մասին ոչինչ չի ասվում։

Նշվում է, որ IBM, Oracle, Amazon և Microsօft ընկերությունների միջև մրցույթի արդյունքում վերջինը ստացել է 10 մլրդ դոլարի պայմանագիր ռազմական գերատեսչության հետ՝ չնայած որ երկար ժամանակ Amazon-ը համարվում էր մրցույթի առաջատար։ Դա տեղի է ունեցել ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին քննադատելու ֆոնին։