Գերմանիայի բնակիչը մահացել է շան «համբույրից» հետո


23:00 , 23 նոյեմբեր, 2019

Գերմանիայի 63-ամյա բնակիչը՝ Բրեմեն քաղաքից, մահացել է վարակի հետևանքով, որը տղամարդու օրգանիզմում է հայտնվել ընտանի կենդանու՝ շան լիզելու հետևանքով։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։

Նշվում է, որ տղամարդու օրգանիզմում հայտնվել է Capnocytophaga canimorsus բակտերիալ պաթոգենը։

Գերմանիայի բնակիչը հիվանդանոց է տեղափոխվել ծանր սեփսիսով՝ ամբողջ մարմնին ցան է տարածված եղել։ Ավելի ուշ ավելացել են նաև կապտուկները և նյարդային ցավերը։ Որոշ ժամանակ անց նրա երիկամները, լյարդն ու արյունատար համակարգը չեն գործել, ինչից հետո նրա մոտ փտախտ է ախտորոշվել։

Բժիշկները երկար ժամանակ վերակենդանացման բաժանմունքում են պահել հիվանդին, որի մոտ թոքաբորբ է զարգացել, ապա ուղեղում հեղուկ է կուտակվել։ Տղամարդու հարազատները կենսապահովման սարքերն անջատելու որոշում են կայացրել։