ՍԴ-ն ոչ միայն բնականոն ռեժիմով աշխատում է, այլև վերջերս մի շատ հետաքրքիր որոշում է կայացրել


14:20 , 23 նոյեմբեր, 2019

ՍԴ արհեստական ճգնաժամը հիմնավորելու համար կարծես թե միտումնավոր դադարել են լուսաբանվել ՍԴ նիստերը, մինչդեռ ՍԴ-ն ոչ միայն բնականոն ռեժիմով աշխատում է, այլև վերջերս մի շատ հետաքրքիր որոշում է կայացրել։

Ըստ ՍԴ որոշման՝ դատավորի Արայիկ Մելքումյանի լիազորությունները դադարեցվել են հակասահմանադրական որոշման հիման վրա։

ԲԴԽ-ն պետք է հիմնավորեր՝ «արարք կատարելը» ներառո՞ւմ է արդյոք նաև անգործությունը, բացի դրանից՝ պետք է բացահայտվի, թե ո՞րն է դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի արարքը:

Ըստ այդմ՝ ՀՀ Սահմանադրական դատարանը դատավոր Արայիկ Մելքումյանի դիմումի հիման վրա նոյեմբերի 15-ի ՍԴՈ 1488 որոշմամբ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը ճանաչել է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։