ՀՀ-ում աճում է վթարների և զոհերի քանակը, պատճառը նաև կառավարության կողմից ոլորտին ոչ պատշաճ ուշադրություն դարձնելն է. Սերգեյ Ղահրամանյան


14:35 , 23 նոյեմբեր, 2019

Aysor.am-ը գրում է.

Մեքենաների քանակը հանրապետությունում գնալով ավելանում է, ինչը նպաստում է խցանումների մեծացմանը, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Սերգեյ Ղահրամանյանը:

«ՀՀ-ում կա շուրջ 600 հազար տրանսպորտային միջոց, որից մոտ 400 հազարը Երևանում է շահագործվում, սա ահռելի թիվ է, իսկ վերջին տարիներին որևէ նոր փողոց չի ստեղծվել», - ասաց նա:

Նա նկատեց, որ սրան զուգահեռ աճում է նաև վթարների և զոհերի քանակը: Ղահրամանյանն ընդգծեց, որ դա պայմանավորված է մի շարք գործոններով՝ անուշադրությունից մինչև կառավարության կողմից ոլորտին ոչ պատշաճ ուշադրություն դարձնելը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: