Նախատեսվում է մինչև 2024 թվականը փակել ՀՀ-ում գործող 5 պետական տուն-ինտերնատները, որտեղ այս պահին խնամում են 1200 ծերերի


12:56 , 23 նոյեմբեր, 2019

Կառավարությունում հաշվարկել են և եկել այն եզրակացության, որ հիմա օրական 3700 ՀՀ դրամ են ծախսում ծերերի խնամքի համար, իսկ եթե փակեն ծերանոցները և փոքր խնամքի տներ ստեղծեն կամ ծերերին ընտանիքում պահելու համար գումար տրամադրեն, ապա օրական 390 ՀՀ դրամ կծախսեն։

Ուզում եմ հասկանալ՝ ո՞վ է այդ խելոքը, որ ամսական 11 700 ՀՀ դրամով պատկերացնում է ծեր մարդու խնամքը։

Հ․Գ․ Նախատեսում են մինչև 2024 թվականը փակել ՀՀ-ում գործող 5 պետական տուն-ինտերնատները, որտեղ այս պահին խնամում են 1200 ծերերի:

Որոշման նախագծի հղումն այստեղ՝ «ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼԱՑՄԱՆ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ