2017 թ. նոյեմբերի 23-ին ՀՀ-ն ստորագրեց Եվրոպական միության համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը


12:44 , 23 նոյեմբեր, 2019

2017 թ. նոյեմբերի 23-ին Հայաստանը ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ ստորագրեց Եվրոպական միության համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Գոնե իմ համոզմամբ այն լրջագույն քաղաքական փաստաթուղթ է և լրջագույն ուղերձ՝ ուղղված միջազգային հանրությանը, որ, այնուամենայնիվ, իր բոլոր թերություններով ու առկա խնդիրներով հանդերձ, Հայաստանն իրեն համարել ու համարում է եվրոպական ընտանիքի լիարժեք անդամ և հայտ է ներկայացնում էլ ավելի ինտեգրվելու այդ ընտանիքին և առաջնորդվելու այն խաղի կանոններով, որոնցով այսօր ապրում է զարգացած արևմտյան աշխարհը:
Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանը պարտավոր է առավելագույնս օգտվել այս հնարավորությունից և ստեղծել անհրաժեշտ բոլոր կառուցակարգերը՝ կնքված համաձայնագրի դրույթներն իրականություն դարձնելու համար:
Ամեն ինչ կախված է մեզանից և մեր հասարակության դրսևորած վարքագծից։

Սա իսկապես լրջագույն նպաստավոր պատուհան է, որպեսզի մեր փոքրիկ հայրենիքը ժամանակի ընթացքում դառնա քաղաքակիրթ, իրապես ժողովրդավարական և իրավական պետություն։
Կեցցե՜ այդ Հայաստանը...