11-ամյա երեխա է վթարի ենթարկվել


11:49 , 23 նոյեմբեր, 2019

Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ նոյեմբերի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:15-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ, 34-ամյա Մ. Դ.-ն իր վարած Opel մակնիշի 35 ZX 506 համարանիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Հանրապետության և Սայաթ–Նովա փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Արմավիր քաղաքի բնակիչ, 11-ամյա Մ. Հ.-ին:

Ինչպես հայտնում էֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկված երեխային տեղափոխել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո երեխային տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: