Մի՞թե Փաշինյանն այն կարծիքին է, որ գիտնականների առաքելությունն ինստիտուտներում սուրճ խմելն է. լավ, սենց անարգա՞նք


09:56 , 23 նոյեմբեր, 2019

Գիտնականին սուրճն էլ է՞ շատ...

Ինչ-ինչ, բայց չէի սպասի, որ երկրի փաստացի առաջին դեմքը հայ գիտնականի համար մի սուրճն էլ շատ համարի:
Մի՞թե իրոք նա այն կարծիքին է, որ գիտնականների առաքելությունն ինստիտուտներում սուրճ խմելն է։
Նման կարծիք ունենալը մեղք է, անկեղծ եմ ասում...
Դե, գիտնականի ղադրը հո ամեն մեկին հասու չէ...
Լավ, սենց անարգա՞նք գիտնականների հասցեին:
Չնայած ինչո՞ւ եմ զարմանում: Այդ ասողն ատամներով պահում է կրթության ոչ բարով մի նախարարի, ով անգամ չորս տող չի կարողանում մտապահել:

Պարզ չէ՞ գիտնականի արժեքն այս իշխանության համար...