Ամերիկացին հազար դոլար է գողացել բանկից և խնդրել, որ բռնեն իրեն


05:49 , 23 նոյեմբեր, 2019

Ֆլորիդա նահանգի ամերիկյան Բոկա Ռատոն քաղաքի բնակիչ Սենդի Հոկինսը թալանել է բանկը 1,1 հազար դոլարով և միևնույն ժամանակ գանձապահին տվել է գրություն, որում ասվում է, որ հույս ունի, որ իրեն կբռնեն՝ հայտնում է Newsweek-ը։

73-ամյա Հոկինսը եկել է Wells Fargo Bank-ի մասնաճյուղ և հաստատության աշխատակիցներից պահանջել է 1,1 հազար դոլար: Դրամարկղի աշխատողը հաճախորդից խնդրել է դեբետային քարտ, ինչին տղամարդը պատասխանել է, որ դա ավազակային հարձակում է, և ինքը զենք ունի։

Ամերիկացու հագին վերնաշապիկ էր՝ «Եկեք կրկին հզորացնենք Ամերիկան» և «Թրամփ» գրառումներով:

Նա գանձապահին գրություն է հանձնել տեքստով՝ «Ինձ տվեք 1.1 հազար: Անմիջապես: Մի միացրեք տագնապը: Հուսով եմ, որ նրանք կբռնեն ինձ»:

Բանկի աշխատակիցը Հոկինսին հանձնել է 2 հազար դոլար, բայց նա պատասխանել է, որ դա շատ է: Նա վերցրել է իր ասած գումարը և անհետացել:

Տարօրինակ կողոպուտի տեսանյութը տարածվել է տեղական հեռուստատեսությունում, և Հոկինսին ճանաչել են բանկի մոտակա սպորտ բարում: Տղամարդը ձերբակալվել է:

Պարզվել է, որ Սենդի Հոկինսը հանցավոր անցյալ չունի, նա այժմ թոշակառու է, իսկ 2013-ին նրա կինը մահացել է քաղցկեղից: