«Ջոկերի» ռեժիսորը հիասթափեցրել է երկրպագուներին. ֆիլմի շարունակության մասին խոսելը վաղաժամ է


04:49 , 23 նոյեմբեր, 2019

Ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը հերքել է այն լուրերը, թե ինքը սկսել է աշխատել «Ջոկեր» ֆիլմի շարունակության վրա: Հայտարարությունը արվել է IndieWire-ին տրված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ ոչ մի հանդիպում Warner Bros-ի ղեկավար Թոբի Էմմերիխի հետ, որի մասին գրում էին լրատվամիջոցները, իրականում չի եղել։ Հետևաբար, «Ջոկերի» հնարավոր շարունակությունը դեռ գաղափար է։

«Այդ մասին խոսելը լավագույն դեպքում վաղաժամ է: Հասկանալի է, որ շարունակությունը քննարկվել է, քանի որ 60 միլիոն դոլար բյուջե ունեցող ֆիլմը վարձույթում հավաքել է միլիարդ դոլար, բայց ոչ մի հստակ բան չի ասվել»,- ասել է ռեժիսորը։