Երևանում դանակի հարվածներ ստացած 60–ամյա տղամարդուն նկատել են պատահական անցորդները. նա տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ


23:23 , 22 նոյեմբեր, 2019

Armeniasputnik.am-ը գրում է․

Աջափնյակում արնաքամ լինող տղամարդուն նկատել են պատահական անցորդներն ու զանգահարել շտապօգնություն։

Մեր տեղեկություններով՝ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 60-ամյա մի տղամարդ, որը մարմնի վրա դանակի մի քանի հարված է եղել։

Տղամարդուն Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցում տեսել են պատահական անցորդներն ու ահազանգել է 1-03։ Ժամանած շտապօգնության խումբն էլ տղամարդուն հասցրել է հիվանդանոց։

Բուժհաստատությունում պարզվել է, որ վնասվածքները որովայնի հատվածում են։ Հիվանդանոց եկած ոստիկանները չեն կարողացել խոսել տղամարդու հետ, քանի որ նա ֆիզիկապես ի վիճակի չի եղել ներկայացնել իր հետ պատահածի մանրամասները։

Ըստ շրջանառվող լուրերի`տղամարդն ինքն է դանակով մի քանի անգամ հարվածել իր որովայնին, ամենայն հավանականությամբ՝ կյանքին վերջ տալու նպատակով։

Շրջանառվող լուրերի իսկությունը, ինչպես նաև տղամարդու հետ պատահածի մանրամասները կպարզեն իրավապահները։