Փաշինյանն անընդհատ խոսում է թալանի 20 տարիների մասին, մինչդեռ պետք էր սկսել 1991-ից. հատվածական գնահատական տալը շատ ավելի վտանգավոր է. Արամ Սարգսյան (Video)


22:01 , 22 նոյեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Հայաստանի երեք նախագահների կառավարման տարիների քաղաքական, իրավական և բարոյական գնահատականը տրված չէ. իշխանությունը պետք է վերլուծի անցյալը, լսի հանրության կարծիքը և կարմիր գիծ քաշի: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը. «Հատվածական գնահատական տալը շատ ավելի վտանգավոր է, դրանում կարող են լինել վրեժխնդրության տարրեր: Պետք է տալ ամբողջական քաղաքական գնահատական»:

Ըստ Սարգսյանի՝ Նիկոլ Փաշինյանն ինչ-ինչ պատճառներով մոռացել է Հայաստանի անկախության առաջին յոթ տարիները և անընդհատ խոսում է 20 տարվա մասին, մինչդեռ պետք էր սկսել 1991 թ.-ից. «Երեք նախագահներին գնահատական տալու դեպքում իշխանությունը պարտավորված կլիներ չկրկնելու նույն սխալները: Այսօրվա իշխանությունը խոսում է սիրո և հանդուրժողականության մասին, բայց դարձել է ամենաանհանդուրժողը: Կարծում էին՝ եկել են իշխանության, ուրեմն անթերի են: Իշխանությունը չպետք է որոշի, թե ով պիտի լինի իր ընդդիմությունը»:

Արամ Սարգսյանի համար հասկանալի չէ, թե ինչու են քաղաքական ուժերը քննադատում ընդդիմախոսներին արտերկրում՝ լինի Նիկոլ Փաշինյանը, թե Սերժ Սարգսյանը. «Եթե բան ունես ասելու, այստեղ պիտի ասես: Փաշինյանն ու Սարգսյանը նույն սխալն արեցին: Անհասկանալի էր, թե ինչու Սերժ Սարգսյանը Զագրեբում բարձրացավ ամբիոն և խոսեց այն ամենի մասին, ինչն իր մեղքով է ձևավորվել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ