Սքարլեթ Յոհանսոնը նշում է իր 35-ամյակը


23:00 , 22 նոյեմբեր, 2019

Հոլիվուդյան աստղ Սքարլեթ Յոհանսոնը, որը կինեմատոգրաֆի սիրահարներին նվիրել է տասնյակ հիանալի ֆիլմեր, նոյեմբերի 22-ին նշում է իր ծննդյան օրը: Sputnik-ի ֆոտոժապավենը ներկայացնում է աստղային անվանակոչիկի լուսանկարները։

Սքարլեթ Յոհանսոնը ծնվել է 1984 թվականին Նյու Յորքում՝ դանիացի ճարտարապետ Քարսթեն Յոհանսոնի և տնային տնտեսուհի Մելանի Սլոունի ընտանիքում:

Հոլիվուդյան աստղն իր ճանապարհը սկսել է գրավիչ աղջիկների դերերով, որոնց ոչ ոք լուրջ չէր ընդունում, այնուհետև վերաճել է մինչև դրամատիկական կերպարներ: Եվ ահա 2010 թվականը դերասանուհու համար դարձավ ճակատագրական. չէ որ հմայիչ շիկահերը հայտնվեց «Երկաթե մարդ 2»-ում և իրավամբ ապահովեց ամենասեքսուալ գերհերոսուհու կարգավիճակը: