Միլիարդատեր Դորոնինը վաճառում է Նաոմի Քեմփբելի համար կառուցված տունը


20:00 , 22 նոյեմբեր, 2019

Միլիարդատեր Վյաչեսլավ Դորոնինը վաճառքի է հանել Բարվիխայում գտնվող՝ բրիտանացի ճարտարապետ Զահի Հադիդի նախագծով կառուցված տունը:

Տունը պետք է ամերիկյան մոդել Նաոմի Քեմփբելի հարսանեկան նվերը դառնար, սակայն զույգը բաժանվեց նախքան հարսանիքը:

Ավելի վաղ Telegram-ի Mash ալիքը հաղորդել էր, որ անշարժ գույքը վաճառվում է մոտ 100 միլիոն դոլարով: «Մետրիում Պրեմիում» ընկերությունից հաստատել են, որ տունը վաճառվում է, սակայն նշել են, որ այն վաճառվում է 150 միլիոն դոլարով: Ընկերության տնօրենի խոսքերով՝ տունը վաճառքի է հանվել դեռևս երեք տարի առաջ, սակայն նման գնով տուն վաճառելը ընթացիկ տնտեսական պայմաններում այնքան էլ իրատեսական չէ:

Առանձնատունը գտնվում է մերձմոսկովյան էլիտար Բարվիխա գյուղում: Դրա կառուցումը 140 միլիոն դոլար է արժեցել: Սա աշխարհում միակ մասնավոր բնակելի տունն է, որ նախագծել է Հադիդը: