Ավելի նեղ մասնագիտական գիտելիքներ ունեցող օգնականի կարիք ունեի, նոր օգնականս քաղաքական գործունեություն ծավալած անձ չէ, չեմ կարծում, թե անունը հետաքրքրություն կառաջացնի. Երջանիկ Հակոբյան


18:47 , 22 նոյեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Երեկ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարե, որում, մասնավորապես, նշել էր , որ նոյեմբերի 1-ից ալևս չի աշխատում ԱԺ-ում, հեռացվել է: Նշենք, որ նա ԱԺ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականն էր: Շահեն Հարությունյանի հեռացման պատճառների մասին Tert.am-ը զրուցել է պատգամավոր Երջանիկ Հակոբյանի հետ:

-Պարոն Հակոբյան, ո՞րն էր Շահեն Հարությունյանի հեռացման պատճառը:

-Որևէ խնդիր չի եղել, ուղղակի, քանի որ ես ֆինանսավարկային բյուջետային հանձնաժողովում եմ, ոլորտային մշտական հանձնաժողովում, ես ավելի նեղ մասնագիտական գիտելիքներ ունեցող օգնականի կարիք ունեի, դրանով է պայմանավորված եղել օգնականի փոփոխությունը:

-Ո՞վ է Ձեր նոր օգնականը:

-Օգնական ընդունել եմ, ինքը համապատասխանում է այդ չափանաիշներին: Այդքանը կարող եմ ասել:

-Գաղտնի՞ք է օգնականի անունը, որ չեք ցանկանում հրապարակել:

-Չէ, գաղտնքի չէ, կարող եք մտնել, ծանոթանալ, բայց ուղղակի ինքն ակտիվ քաղաքական գործունեություն ծավալած անձ չէ, այդ իմաստով հետաքրքրություն, չեմ կարծում, որ կառաջացնի էլի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ