Facebook-ը կվերանայի իր մոտեցումը քաղաքական գովազդի զետեղման նկատմամբ


19:00 , 22 նոյեմբեր, 2019

Facebook-ը քննարկում է սոցիալական ցանցի հարթակում քաղաքական գովազդի զետեղման նկատմամբ մոտեցման փոփոխության հնարավորությունը: Այդ մասին նոյեմբերի 21-ին հայտնել է The Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Նրանց տվյալներով՝ վերջին շաբաթներին ընկերության ղեկավարությունը քննարկել է քաղաքական գովազդի ընդգրկումը մեծացնելու հնարավորությունը: Այսպես, հրատարակության աղբյուրները պնդում են, որ ներկայում նվազագույն ընդգրկումը քաղաքական բնույթի հրապարակումների համար կազմում է 100 մարդ: Facebook-ի ղեկավարությունը պլանավորում է այդ շեմը հասցնել մի քանի հազարի:

Հրատարակության կարծիքով՝ նման փոփոխությունն ավանդ կներդներ կեղծ տեղեկատվության տարածման դեմ ընկերության պայքարում:

Հրատարակությունը նշում է, որ գովազդի նկատմամբ Facebook-ի մոտեցման մեջ փոփոխություններ մտցնելը կօգնի խուսափել այն բանից, որ քաղաքական հրապարակումները միտված լինեն բացառապես մարդկանց փոքր խմբերին:

Ավելի վաղ Facebook-ի ղեկավար և հիմնադիր Մարկ Ցուկերբերգն արտահայտվել է համանուն սոցիալական ցանցի հարթակում քաղաքական գովազդ զետեղելու հնարավորությունները պահպանելու օգտին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: