«Արայի՛կ, հեռացի՛ր» վանկարկումներով Բրյուսելում ՀՅԴ-ական երիտասարդները պահանջել են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը (Video)


17:45 , 22 նոյեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

ՀՅԴ Բելգիայի երիտասարդական միությունն այսօր Բրյուսելում բողոքի ակցիա է իրականացրել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի կատարած այցի ընթացքում։ «Արայի՛կ, հեռացի՛ր» վանկարկումներով և «Կա միայն մեկ դաշնակցություն» պաստառներով ցուցարարները պահանջել են նախարարի հրաժարականը:

«Մենք եկել ենք Արայիկին ասելու, որ կա մեկ դաշնակցություն: Մենք նրա դուրս գալուն ենք սպասում, բայց կարծես, թե մեզանից վախենում է և մինչև հիմա դուրս չի եկել»,- նշել է մասնակիցներից մեկը:

Մի քանի ժամ սպասելուց հետո ՀՅԴ-ական երիտասարդներին հաջողվել է հանդիպել Արայիկ Հարությունյանին: Նախարարին մոտենալով՝ երիտասարդները իրենց խոսքն են ուղղել՝ ասելով, որ կա միայն մեկ դաշնակցություն, ինչին հաջորդել է նախարարի հարցը. «Բա ինչի՞ եք այսքան քիչ»:

Երիտասարդներից մեկը նշել է, որ առավոտյան 6-ից սպասում էին: «Նաև ուզում էինք ասել, որ դեմ ենք Ձեր վարած ապազգային քաղաքականությանը: Ի պատասխան երիտասարդի խոսքին՝ նախարարն ասել է. «Գիտեմ Ձեր հայաստանցի գործընկերների ապազգային քաղաքականության մասին, բայց իմինի մասին՝ ոչ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ