12:10 , 6 հուլիս, 2013Aysor.am-ը գրում է.
Այսօր և վաղը հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական եղանակ: Այս մասին տեղեկանում ենք meteo-tv.am-ից:
Հարավային շրջաններում օրվա մեծ մասը կդիտվի արևային եղանակ, օրվա երկրորդ կեսին կդիտվի ամպամածության ավելացում, սակայն էական տեղումներ այստեղ չեն դիտվի:
`
Հյուսիսային շրջաններում կդիտվի փոփոխական ամպամածություն, ժամանակ առ ժամանակ հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ, տեղ-տեղ` կարկուտ: Տեղումների հավանականությունը մեծ է հատկապես օրվա երկրորդ կեսին, հնարավոր է նաև քամի 18-20մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ամենուրեք կբարձրանա ևս 3-5 աստիճանով, հովտային շրջաններում կազմելով մոտ +35:
Հիշեցնում ենք, որ ցերեկային ժամերին անհրաժեշտ է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից: