Ստացվում է, որ վարչապետը դրսում անվտանգային խնդիրներ չունի, իսկ սեփական երկրում իր անվտանգության համար սպառնալի՞ք է տեսնում


12:56 , 22 նոյեմբեր, 2019

Վարչապետի մամուլի խոսնակն ասում է, որ որևէ խնդիր չկա, որ ադրբեջանցի շպիոն Օնիկը հայտնվել է հայ համայնքի հետ հանդիպմանը, քանի որ հանդիպումը բաց է եղել, և անվտանգությունը ոչ մեկի փաստաթղթերը չի ստուգել:

Հարց․ եթե անվտանգությունը լրիվ նորմալ է համարում, որ վարչապետի հետ հանդիպումը կարող է բաց լինել, ու ոչ մեկի փաստաթուղթը չստուգվի, ապա ՀՀ քաղաքացիներն ինչո՞ւ ազատ մուտք չունեն կառավարության կամ Ազգային ժողովի շենք:

Ստացվում է, որ վարչապետն անվտանգային խնդիրներ դրսում չունի, իսկ սեփական երկրում սեփական ժողովրդից իր անվտանգության համար սպառնալի՞ք է տեսնում: