Այս պահին աշխատանքից ազատելու պատճառների մասին չեմ ուզում խոսել, որպեսզի թյուրիմացություն չլինի. Շահեն Հարությունյան


14:01 , 22 նոյեմբեր, 2019

Aysor.am-ը գրում է.

Ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր  էջում տեղեկացրել էր, որ իրեն հեռացրել են Ազգային ժողովում աշխատանքից։

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Շահեն Հարությունյանն ասաց, թե այս պահին չի պատրաստվում աշխատանքից ազատման պատճառների մասին խոսել:

Հիշեցնենք, որ Շահեն Հարությունյանն ԱԺ-ում աշխատանքի էր անցել 2019-ի հունվարին՝ որպես «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկի օգնական։

«Այս պահին կզբաղեմ դասերովս, ինչպես նաև կշարունակեմ իմ քաղաքական գործունեությունը՝ ակտիվացնելով «Ազգային նախաձեռնություն» կազմակերպությունը։ Դեռ ուսանող եմ, այս պահին ԵՊՀ 4-րդ կուրսում եմ սովորում։ Համատեղության կարգով և՛ աշխատում էի, և՛ սովորում։ Իսկ հիմա, այս ընթացքում էլ ավելի ուշադրություն կդարձնեմ դասերին, ընթացքում կտեսնենք, թե ինչ կլինի, ինչ հնարավորություններ կլինեն», - ասաց Շ. Հարությունյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: