2020 թ. բյուջեի կանխատեսումը մեզ համար անհասկանալի է. քաղաքապետարանը 2019 թ. հատկացված գումար ունեցել է, սակայն չի ծախսել. Երևանի ավագանու անդամ


13:16 , 22 նոյեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետարանի 2020 թ. բյուջեի նախագծից ամենակարևոր դիտարկումն այն է, որ թվի կանխատեսելիությունն ավելի մեծ է: Մեր գործընկերները 107 մլրդ դրամ բյուջե են կանխատեսում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ադամ Հռիփսիմե Առաքելյանը:

«Մեր գործընկերները բյուջեն 107 մլրդ դրամ են կանխատեսում, քանի որ կարծում են՝  հավաքագրումներն ավելի շատ են լինելու: Այստեղ պետք է նկատել, որ աշխատավարձերի որոշակի բարձրացման տոկոսայնության հետ կապված պետական սուբսիդավորումը շատացել է: Այստեղ մանիպուլյացիա կա»,- ասաց նա:

Առաքելյանը ցանկացավ բյուջեի դեֆիցիտի վրա ուշադրություն դարձնել, ասելով, որ դեֆիցիտը մոտ 9 մլրդ 100 մլն դրամի չափ է: Նա նշեց, որ դեֆիցիտն առաջացել է նախորդ տարի երկրում տեղի ունեցած  քաղաքական գործընթացների հետևանքով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: