3 կին ռազմիկներ, որ իրենց խիզախությամբ գերազանցել են բոլոր տղամարդկանց ու մնացել պատմության էջերում. ովքե՞ր են նրանց շարքերում


17:30 , 22 նոյեմբեր, 2019

Կին ռազմիկների մասին այնքան շատ ֆիլմեր չեն նկարահանում, որքան որ տղամարդիկ ռազմիկների, սակայն դա այն պատճառով չէ, որ պատմության մեջ կին ռազմիկներն ավելի քիչ են, քան տղամարդ ռազմիկները, այլ այն պատճառով, որ նրանք երբեմն անտեսվում են հասարակության կողմից։ Մեզնից շատերը, ոգեշնչված «Մուլան» մուլտֆիլմից, հաճախ միայն այս հերոսուհուն են պատկերացնում ռազմիկի դերում։ Մենք առաջարկում ենք ծանոթանալ 5 կին ռազմիկի հետ, ովքեր պակաս խիզախ չեն եղել, քան Մուլանը, ու մնացել են պատմության ամենավառ էջերում։ 

1. Չուտ Նյակ Դին 

Չուտը ծնվել ու մեծացել էր Ինդոնեզիայում։ Նրա կյանքի ամենաերջանիկ տարիներին Ինդոնեզիայի վրա հարձակվեցին հոլանդացիները, որոնց հարձակման պատճառով սպանվեց նաև Չուտի ամուսինը, ու Չուտը խոստացավ, որ իր կյանքը նվիրելու է պայքարին ու ստիպի հոլանդացիներին հեռանալ իրենց հողերից։ Նրա խիզախությունն այնքան մեծ էր, որ նրան սիրահարվեց պարտիզանական շարժման ղեկավարն ու առաջարկեց իր կինը դառնալ։ 

Չուտը համաձայնվեց միայն մի պայմանով, որ նրան թույլ կտան մինչև վերջ մնալ պարտիզանական շարժման մեջ ու կռվել տղամարդկանց հետ միասին։ Տեուկու Ումարը՝ նրա երկրորդ ամուսինը, համաձայնվեց։ Չուտն անգամ այն բանից հետո, երբ նրան գերեվարեցին հոլանդացիները, շարունակեց կապ պահել պարտիզանների հետ։ Նրա մահվանից հետո Ինդոնեզիայում նրան շնորհեցին հերոսի կոչում։ 

2. Արքայադուստր Պինյան

Արքայադուստր Պինյանը Տան դինաստիայի առաջնորդի դուստրն էր, ով դեռ փոքրուց պաշտում էր ռազմական գործն ու վստահ էր, որ նուրբ արքայադստեր կյանքով ապրելն իր համար չէ։ Արդյունքում Պինյանի հայրը շուտով մեկ այլ դինաստիայի դեմ պատերազմ սկսեց։ Պինյանը ձեռքերը ծալած նստելու փոխարեն բանակ հավաքեց, որը կազմված էր շուրջ 70.000 հոգուց, և սկսեց հորն օգնել պատերազմում հաղթելու հարցում։ Արքայադստեր զինվորներին անվանում էին «Թագուհու զինվորներ»։ Նրանց հատկապես ճանաչում էին նրանով, որ նրանք երբեք չէին թալանում իրենց կողմից գրաված տարածքները, այլ օգնում էին այն մարդկանց, ովքեր ունեին դրա կարիքը։ Դա Պինյանի հրամանն էր։ 

Պինյանի մահից հետո նրա հայրը որոշեց, որ պետք է նրան թաղի այնպես, ինչպես թաղում են դինաստիայի տղամարդկանց։ Երբ նրան ասեցին, որ այդպես չի կարելի, ու Պինյանը կին է, նա պատասխանեց. «Իմ աղջիկն ուղղակի կին չէ. նա դինաստիայի պատմության համար ավելի շատ բան է արել, քան բազմաթիվ տղամարդիկ»։ 

3. Գաբրիելա Սիլանգ 

Գաբրիելան համարվում է Ֆիլիպինների պատմության մեջ մնացած ամենահայտնի ֆիլիպինուհին։ Նա միակ կինն էր, ով պայքարում է Իսպանիայի կողմից Ֆիլիպինների գաղութացման դեմ։ Նրան ոչ միայն հռչակեցին ազգային հերոս, այլ նաև մինչ օրս Ֆիլիպինների մի շարք պատմական շենքեր կրում են հենց Գաբրիելայի անունը։ Նրա անունով են կոչել նույնիսկ կանանց իրավունքների համար պայքարող ամենահայտնի կազմակերպությունը երկրում։ 

Գաբրիելան 20 տարեկանում ամուսնացավ հայտնի կալվածատիրոջ հետ, սակայն նրա ամուսինը շուտով մահացավ, ու նա ամուսնացավ արդեն երկրորդ անգամ։ Այս անգամ նրա ամուսինը Դիեգո Սիլանգն էր, ով ակտիվորեն պայքարում էր Իսպանիայի դեմ՝ հանուն իր երկրի ազատության։ Նա շուտով սպանվեց իսպանացիների կողմից, ու Գաբրիելան որոշեց ինքնուրույն ղեկավարել նրա ջոկատը։ Նրան ամենավճռական մարտի ժամանակ ձերբակալեցին ու մահվան դատապարտեցին մնացած զինյալների հետ։ Սակայն դա չխանգարեց, որ նրա անունը մինչ օրս մնա իր երկրի պատմության էջերում։