Ներկայիս բնակիչները հույս ունեն գտնել հայերի պահած գանձերը. Մուշի քաղաքապետ


14:30 , 6 հուլիս, 2013

Times.am-ը գրում է.

Թուրքիայի կառավարության բնակելի շենքերի հարցերով զբաղվող վարչությունը (TOKİ) սկսել է քանդել Մուշ քաղաքի Քալե թաղամասի պատմական հայկական տները: Այս խնդրին անդրադարձ է կատարել «Hurriyetdailynews»-ը:

Թուրքական նոր նախագծի համաձայն նախատեսվում է քանդել մոտ 500 տուն, և փոխարենը կառուցել 770-ը: Նշվում է, որ բնակարանների ներկայի բնակիչները հրաժարվում են վարչության տրամադրած փողերի դիմաց թողնել և հեռանալ տներից: Սակայն ի պատասխան նրանց բողոքների TOKİ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ ամեն դեպքում քանդելու են տները, և եթե բնակիչները կամավոր չհեռանան, ապա նրանց իրերն էլ կմնան փլատակների տակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ