«Բնապահպանական» ծայրահեղություն. Ալեն Սիմոնյանն ուզում է օրենքով արգելել եղևնիների վաճառքը Ամանորին. «Ժամանակ»


09:54 , 22 նոյեմբեր, 2019

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ուզում է օրենսդրական փոփոխության միջոցով արգելել կտրված եղևնիների և այլ փշատերևների վաճառքը Ամանորին՝ թույլատրելով միայն փակ արմատային համակարգով ծառերի վաճառքը:

Չնայած առաջին հայացքից սա բնապահպանական քայլ կարող է թվալ, սակայն ամբողջ աշխարհում տարածված է ամանորյա եղևնիների աճեցման պրակտիկան, երբ 4-5 տարեկան եղևնիները հատվում են, և դրանց փոխարեն աճեցվում են նորերը: Սա նույնպիսի գյուղատնտեսական ճյուղ է, ինչպես կաղամբի կամ լոլիկի աճեցումը: Ամբողջ աշխարհում տնկում և կտրում են նաև շինափայտի ու այլ նպատակներով նախատեսված անտառներ, և դա ամենևին չի համարվում հակաբնապահպանական, այլ ճիշտ հակառակը՝ կոչված է պահպանելու բնական անտառները:

Այնպես որ, պետք չի ընկնել ծայրահեղությունների մեջ, այլ պետք է ընդօրինակել դրական փորձը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: