Մայլի Սայրուսը բաժանվել է Քոդի Սիմփսոնից մեկ ամիս տևած բուռն սիրավեպից հետո


05:47 , 22 նոյեմբեր, 2019

Ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը բաժանվել է երաժիշտ Քոդի Սիմփսոնից այն բանից մեկ ամիս հետո, երբ նրանք հայտարարեցին իրենց սիրավեպի մասին, տեղեկացնում է Mirror-ը:

«Նրանք միասին չեն, բայց ցանկանում են փորձել բարեկամներ մնալ,- պատմել է աղբյուրը հրատարակությանը,- Մայլիին անհրաժեշտ է կենտրոնանալ իր վրա»: Հոկտեմբերի սկզբին, երբ Սայրուսը եւ Սիմփսոնն իրենց հարաբերությունների մասին հայտնեցին սոցիալական ցանցերում, 22-ամյա երգիչը շատ երջանիկ էր, քանի որ փոփ-աստղին սիրահարվել էր, երբ ընդամենը 12 տարեկան էր, իսկ աղջիկը՝ 17 տարեկան:շ

Աղբյուրի խոսքով՝ երգչուհին այլ կարծիքի էր, եւ այդ հարաբերություններն սկսել է, որպեսզի բարկացնի նախկին ամուսնուն՝ դերասան Լիամ Հեմսվորթին, որի հետ ապահարզանի մասին հայտարարել էր այս տարվա ամռանը տասը տարվա հարաբերություններից հետո: Լիամն, ինչպես պնդում են, վերջերս սկսել է հանդիպել ավստրալացի դերասանուհի Մեդիսոն Բրաունի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: